Պորտուգալիայում վթարի հետեւանքով բայքերը վայրէջք է կատարել իր առջեւ ընթացող մեքենայի ծածկի վրա։ Միջադեպի տեսագրությունը հրապարակել է մոտոցիկլետավարի ընկերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել Ա28 մայրուղու վրա ՝ Վիլա դու Կոնդի քաղաքից ոչ հեռու։ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ջախջախվել մոտոցիկլետը, ընդ որում բայքերն ինքը ինչ-որ հրաշքով խուսափել է գետնին ընկնելուց։

Հետո մեքենայի վարորդը, տեսնելով ուղեւորին, սկսել է աստիճանաբար նվազեցնել արագությունը, որպեսզի սահուն արգելակի ։Բայքերը ոչ մի վնասվածք չի ստացել։

Սոցցանցի օգտատերերը արդեն կատակում են, որ մոտոցիկլետավարը չափից շատ է դիտել «Ֆորսաժ» ֆիլմերի շարքը։