Ստամբուլի ոստիկանությունը բնակիչների խաղաղությունն ու անվտանգության ապահովման համար հունիսի 6–ին 3 ժամով սկսել է հատուկ գործողություն իրականացնել։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության բոլոր ստորաբաժանումները մասնակցում են հատուկ գործողությանը, որի ընթացքում փակվել են Ստամբուլ մտնող բոլոր ճանապարհները։
Գործողության ժամանակ խուզարկություններ են իրականացվում քաղաք մտնող եւ դուրս եկող բոլոր մեքենաներում։ Խուզարկվում են նաեւ քաղաքացիներ։
Խուզարկություններին մասնակցում են նաեւ ոստիկանական հատուկ վարժեցված շներ։











