Կառավարության ներկայացրած ծրագիրը Հայաստանում կյանքի որակ փոխող ծրագիր է: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ վերջին 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում պարզ է, թե ինչ խնդիրներ կան Հայաստանում եւ ինչպես է պետք դրանք լուծել:

«Ունենք նաեւ ապագայի հստակ տեսլական, գիտենք, թե ինչ է պետք փոխել եւ ինչպես: Յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում ենք խնդիրները, հստակորեն շարադրում  ենք մեր լուծումները եւ ներկայացնում առարակայական բարփոխումների ծրագիր: Հայաստանը գտնվում է  բարդ աշխարահագրական տարածքում, մեր սահմանների մոտ 83 տոկոսը փակ է եւ միայն 20 տոկոսն է բաց: Մեր տարածարշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ, կախվածոթյուն ունենք միջազգային ֆինանասական շուկաների ցնցումներից: Մեր իրականությունը դեռ երկար է լինելու այսպիսին, այս ամենը թվարկում եմ, որպեսզի հավաստիացնեմ, որ հստակ պատկերացնում ենք իրականությունը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Կառավարության  ներկայացրած ծրագիրը Հայաստանում ստեղծելու է  ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր:

«Աշխարհում կան երկրներ, որոնք ավելի վատ ստարտային պայմաններում են գտնվել, սակայն, ամենօրյա վիրավծությամբ կարողացել են հասնել զարգացման բարձր մակարդակի: Ուզում եմ ռեալիստ լինենք եւ հստակ պատկերացնենք, որ սա հեշտ ճանապարհ չի լինելու:  Մեր երկիրը շեն ու բերեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է, կդարձնենք, եթե կրթվենք, զարգանանք, անմնացորդ մեր գործին նվիրվենք»,-ասաց նա: