Երեւանի Ազատության հրապարակում ավարտվել է ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթը (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քայլերթի մասնակիցներն անցել են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան-Աբովան-Թումանյան փողոցներով եւ վերադարձել Ազատության հրապարակ։ Քայլերթից առաջ Ազատության հրապարակում տեղի են ունեցել պատվո պահակային խմբերի, թմբկահարների եւ փողային նվագախմբերի ցուցադրական ելույթներ։
Նշենք, որ միջոցառումներին մասնակցում էր նաեւ «Երեւանյան թմբուկներ» աղջիկների խումբը, սկաուտներ։











