Բրազիլական թափառող սարդը աշխարհի ամենաթունավոր սարդերից մեկն է։ Դրա թույնից տարեկան մի քանի մարդ է մահանում։ Սարդը բնակվում է Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում։ Տեսագրությունում  սարդը մագլցում է տղամարդու ձեռքի վրայով։ Այս տեսահոլովակը համոզիչ ապացույց է, որ թունավոր սարդերը մարդասպաններ չեն, որոնք բոլորին անխտիր խայթում են։ Բայց ավելի լավ է նման հնարքները ինքնուրույն չկրկնել, հայտնում է «Մոյա պլանետան»։