Իրավապահները հուլիսի 12-ին, Երեւանում հայտնաբերել են Բերդի բնակիչ 29-ամյա Հրանտ Ա.-ին, որը կասկածվում է հուլիսի 5-ին Բերդում 33-ամյա Դավիթ Բադալյանին դանակահարելով սպանելու մեջ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ հուլիսի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումը վերահաստատի:

Աղբյուրի տեղեկություններով Հրանտ Ա.-ն նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել: Իսկ այս անգամ նա կասկածվում է 33-ամյա Դավիթ Բադալյանին սպանելու մեջ՝ նախնական տեղեկություններով, իրար միջեւ եղած պարտք ու պահանջի պատճառով: