Չիկագոյում Uber տաքսու ուղեւորն ուշագրավ իրավիճակում է հայտնվել։ Նա ստիպված է եղել դիտել, թե ինչպես են վարորդն ու առջեւում նստած կինը սեռական ակտով զբաղվում ուղեւորության ժամանակ։ Իսկ երբ նա գանգատվել է ընկերությանը, նրան 10 դոլար փոխհատուցում են առաջարկել։

Աներ Մանուելը մոտենալով մեքենային ու տեսնելով, որ առջեւի նստատեղին մի կին է նստած, կարծել է, թե դա վարորդի ազգականուհին է։ Սակայն որոշ ժամանակ անց կինը սկսել է իրեն տարօրինակ պահել։ Մանուելը համարում է, որ նա թմրադեղերի ազդեցության տակ էր ։ Նրա խոսքով կինը, որը ենթադրաբար մարմնավաճառ էր, սկսել է համբուրել ու շոյել վարորդին, իսկ հետո անցել է օրալ սեքսի։ Երբ վարորդը չի արձագանքել մեքենան կանգնեցնելու մասին Աների խնդրանքին, վերջինը որոշել է ամեն ինչ տեսագրել իր հեռախոսով։ Ընդ որում Մանուելը դժգոհում է, որ տաքսի ծառայության ղեկավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել իրավիճակին՝ ընդամենն առաջարկելով 10 դոլար փոխհատուցում, ու վստահեցնելով, որ կհետաքննի այդ միջադեպը ։