Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 152 տրանսպորտային միջոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: 66 ավտոմեքենայի վարորդ մեքենան վարել է  ոչ սթափ վիճակում, իսկ 84 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար: Միեւնույն ժամանակահատվածում 118 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար: