Ոստիկանությունը բացահայտել է գրպանահատության հերթական դեպքը:
Նոյեմբերի 5-ին քաղաքացին դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 27 համարի երթուղու ավտոբուսում գողացել են դրամապանակը, որում եղել է 150 եվրո, 3000 ռուբլի եւ 40 հազար դրամ:
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է նախկինում դատապարտված, 27-ամյա Սպարտակ Մաթեւոսյանը: Նա հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին:
Սպարտակ Մաթեւոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











