Նոյեմբերի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 1992 թվականին ծնված Հրայր Մ.-ին։

Պարզվեց, որ նույն օրը ժամը  16-ի սահմաններում նա Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց փողոցի 11 շենքի դիմաց բենզասղոցով հատել է 5 հաստաբուն ծառ։

Բենզասղոցն առգրավվել է։ Կատարվում է հետաքննություն։