Ղազախստանի Դուբրովնոե գյուղում 62-ամյա տեղաբնակ Լյուբով Ռուսալիեւան վառարանում ողջ-ողջ այրել է իր նորածին թոռնուհուն։ Երեխայի մայրն  այդ պահին խանութում է եղել ավագ որդու հետ։ Տուն վերադառնալով՝ տղան առաջինն էր տեսել վառարանում այրվող քրոջը։

Հայտնի է, որ Ռուսալիեւան չարաշահում էր ալկոհոլը, բայց թոռնուհուն սպանելուց առաջ որոշել էր թողնել խմելը։

«Այո, նա խմում էր, դա բոլորը գիտեին, բայց ադեկվատ էր իրեն պահում եւ բարեհամբույր կին էր։ Ագրեսիա երբեք ցույց չէր տալիս։ Ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ նա կարող է նման բան անել։ Մասնագետները կպարզեն, թե ինչ է կատարվել»,- «Սպուտնիկ Ղազախստանին» հայտնել է գյուղկենտրոնի հաքիմ Գալինա Շվեցովան։

Հարուցվել  է քրեական գործ։