Հուլիսի 12-ին ժամը 17․10-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանը կախվել է։ Դեպքից 3 ամիս անց դատաբժշկական քննության արդյունքում սակայն պարզվեց,որ նրան սպանել էին։ Սարգսյանն ապրում էր կնոջ հետ, չէր աշխատում, թշնամիներ չուներ։ Լուսաբացից երեկո տանը մենակ էր։

Հուլիսի 12-ին աշխատանքից վերադարձած կինն էր նրան գտել կախված ու ահազագել ոստիկանություն։ Ոստիկանության ձեռնարկած հետախուզական գործողությունների արդյունքում պարզվեց, որ դեպքի օրը Վազգեն Սարգսյանը եւ Արթուր Զ.-ն վիճել էին միմյանց հետ։ Մեղադրյալը Արթուր Զ.-ն ծխախոտ է ուզել հարեւանից, ինչն էլ դարձել է վեճի պատճառ։ Քաշքշուկց եւ հարվածելուց հետո,  հակի թելով խեղդել էր, եւ հանցանքը քողարկելու համար վերջինիս տան նկուղի առաստաղից կախել էր։

Նոյեմբերի 5-ին  Մալիշկայի բնակիչ, նախկինում սպանության փորձի մեղադրանքով դատապարտված 44-ամյա Արթուր Զ.-ն կալանավորված է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվածի հանքամանքները պարզվում են։