Արագածի մարզի Շամիրամ համայնքի ղեկավարը,  անձնական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեկան լիազորությունները։

Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության եւ Աշտարակի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ նա թույլ է տվել մի 29-ամյա մի տղամարդու առանց լիցենզիայի եւ գրանցման ատամնաբուժական ծառայություններ մատուցել Շամիրամի բուժմանկավարժական կետի տարածքում՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Դեպքի հանգամանքները հետաքննությամբ պարզվում են։