ԱՄՆ Ռանչո Թեհամա քաղաքի տարրական դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Դեռ հայտնի չէ՝ արդյոք զոհերի թվում կան դպրոցականներ: 4 վիրավորները՝ երեք երեխա եւ մեկ մեծահասակ տեղափոխվել եմ տեղական հիվանդանոցներից մեկը: Սակայն բոլոր տուժածների ճշգրիտ թիվը հայտնի չէ, հաղորդում է Daily Mail-ը:

Լրատվամիջոցները բազմաթիվ վիրավորների մասին են հաղորդում՝ հաշվի առնելով այն, որ դպրոցականներին դեպքի վայրից ուղղաթիռներով են տեղափոխել:

Նախնական տվյալներով՝ ոստիկանների կողմից սպանված հրաձիգը նախ կրակել է իր հարեւանին, այնուհետ նստել մեքենա եւ դպրոց հասել, որտեղ էլ շարունակել է կրակել:

KHSLTV տվյալներով՝ դպրոցը եւ տունը հանցագործության 7 դրվագներից ընդամենը երկուսն են:

Ականատեսները մոտ 100 կրակոցներ են լսել եւ երեխաների գոռոցները լսել:

Վկաներից մեկը պատմել է, որ երկու կրակողի է տեսել, նրանցից մեկի հագին կամուֆլյաժ է եղել:

Ոստիկանությունը, սակայն, երկրոդ կրակողի մասին փաստը չի հաստատել:

Հաղորդվում է, որ հրաձիգը ծանոթ էր ոստիկաններին: Նա գրավով ազատ էր արձակվել դանակակռվի վերաբերյալ գործով: