29-ամյա Արա Բաղդասարյանը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Նոյեմբերի 14-ին նրան քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են Երեւանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում ու բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։











