Նոյեմբերի 16-ին ոստիկանության աշխատակիցներն Արշակունյաց խպողոտայից ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 48-ամյա Սերգեյ Ա.-ին, 47-ամյա Վարդան Պ-ին եւ 48-ամյա Ռոբերտ Պ.-ին, իրենց իսկ «Օպել» մակնիշի մեքենայով:

Ռոբերտ Պ.-ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված կես դեղահաբ եւ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված: Վերջինս հայտնել էր, որ հայտնաբերվածը սուբուտեքս եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են:

Մեքենայում ներարկիչներից բացի, ոստիկանները զննությամբ պոլիէթիլենային տոպրակով դարձյալ դեղնականաչավուն զանգված են հայտնաբերել:

Բացի դրանից, նոյեմբերի 18-ին, Սերգեյ Ա.-ի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվել են տրամադոլ, դիազեպամ եւ այլ հոգեմետ դեղեր:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Ռոբերտ Պ-ին 8 գրառմամբ բուպրենորֆին թմրանյութն իրացրել է Արշակունյաց պողոտայի բնակիչ Արայիկ Դ.-ն: Վերջինս եւս բերման է ենթարկվել: