Վանաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկում նոյեմբերի 15-ին գողություն է կատարվել. նախնական տվյալներով, մի պատանի հսկել է, երկուսն էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են մուտքի դուռն ու մտել ներս:

Գողությունը կատարվել է տանտիրոջ հեռանալուց անմիջապես հետո: Վերջինս հենց նույն օրը գողության մասին տեղեկացել է ոստիկանությունից: գողոնը հայտնաբերվել է, այն ուղարկվել է փորփձաքննության: Գողոնի մեջ են խորհրդային շքանշաններ, բիժուտերիա, որոնք հայտնաբերվել են Վանաձորի հնաոճ խանութներից մեկում:

ԱՊրանքները բնաոճ իրեր խանութ հանձնելուց անմիջապես հետո անչափահաս երիտասարդները բերվել են ոստիկանության բաժին:

Պարզվել է, որ 12-ամյա Գոռը, 16-ամյա Գեորգին եւ 14-ամյա Մարսելը նախնական համաձայնության են եկել եւ նոյեմբերի 15-ին գնացել են գողության: Մարսելը դրսում հսկել է, իսկ մյուս երկուսը մտել են տուն: