Լոռու մարզի Ուրասար գյուղի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանություն՝ ահազանգելով, որ գիշերը գողացել են իր երկու կովն ու երկու հորթը: Նրան պատճառվել էր մոտ 1 մլն դրամի նյութական վնաս:

Ոստիկանները պարզել են, որ գողոը «ԳԱԶԵԼ»-ով տեղափոխվել է Արմավիրի մարզի Տանձուտ գյուղ, որտեղ կովերն ու հորթերը մորթել են, միսը տեղափոխել Երեւան: Պարզվել է, որ գողությունը կատարել է 32-ամյա Էլո Թ.-ն, նրան բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Նախկինում նա ազատազրկվել է 10 անգամ գողության, 2 անգամ գողության փորձի համար: Մի անգամ նա փորձել է կալանավայրից փախչել, մի անգամ էլ խոչընդոտել է ազատազրկման վայրի գործունեությունը: Այս անգամ նա գողությունը կատարել էր ազատազրկման վայրցի դուրս գալուց մի քանի օր անց: