Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը թալանվել էին Քրիստափորի փողոցի ավտոլվացման կետերից մեկի վճարման արկղերը. Հափշտակվել էր 100 հազար դրամ, տուժողին պատճառվել էր զգալի չափի գույքային վնաս:
Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի բնակիչներ 20-ամյա Գոռ Ա.-ին, 24-ամյա Արամ Ք.-ին:
Ոստիկանությունում պարզել են, որ նրանք ոմն Սամվելի հետ նախնական համաձայնության են եկել եւ մայրաքաղաքի մի քանի ավտոլվացման կետերի վճարման արկղեր թալանել:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Սամվելի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:











