Ոստիկանությանը հաջողվել է բացահայտել մի շարք բնակարանային գողություններ:
Գողությունները կատարվում էին նույն ձեռագրով` առանց կոշտ գործիքներ օգտագործելու բացում էին դուռը եւ գողանում գումար, ոսկեղեն եւ այլ իրեր:
Ոստիկանները համոզված էին,որ բնակարանների դռները բացել են հարմարեցված բանալիներով եւ գողություն կատարողը նույն անձն է եղել:
Ամփոփելով օպերատիվ տեղեկությունները՝ բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երեւան քաղաքի բնակիչ 26-ամյա Արտակ Խաչատրյանին եւ երեւանաբնակ ստեփանավանցի Գառնիկ Մատինյանին:
Քննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է գողոնի մի մասը, իսկ խուզարկությամբ հայտնաբերվել են գողության գործիք հանդիսացող բանալիները:
Երիտասարդները գործել էին պարզ սցենարով` Գառնիկ Մատինյանը հսկել էր շենքի անցուդարձը, իսկ Արտակ Խաչատրյանը կատարել էր գողությունը:
Հարցաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները բնակարանային գողություններ են կատարել Երեւան քաղաքի այլ հասցեներից:
Արտակ Խաչատրյանը կալանավորված է, իսկ Գառնիկ Մատինյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքնոնւթյուն:
Մանրամասները տեսանյութում`











