Լոռու մարզի ոստիկանությունը բացահայտել է Գյուլագարակում տեղի ունեցած բնակարանային գողությունը եւ հայտնաբերել հանցագործին:

Երբ հանցագործը մտել է բնակարան տանտիրուհին` 50-ամյա կինը, ննջարանում քնած է եղել:

 «Արթնացա, տեսա գլխավերեւս  մի հատ բոյով, նիհար տղա է կանգնած, ես սարսափահար գոռացի, ինքը անմիջապես կապիշոնը քաշեց գլխին, ձեռքի փայտով խփեց գլխիս: Ես ճչացի, ինքը վախից փախավ»,-պատմել էր տուժողը ոստիկաններին` նշելով, որ գողը բնակարանից ոսկեղեն էր տարել:

Տուժողն անմիջապես  կողմնորոշվել էր եւ դեպքի մասին տեղեկացրել հարեւաններին ու ոստիկանությանը:

Տուժողի նկարագրած տվյալներով ոստիկանները բերման էին ենթարկել նույն գյուղի բնակիչ 23-ամյա Հովիկ Մատինյանին, ով օրեր առաջ էր ՌԴ-ից ժամանել Հայաստան:

Առերեսման ժամանակ տուժողը ճանաչել է նրան եւ պնդել, որ հանցագործությունը 23-ամյա երիտասարդն է կատարել:

Ձեռնարկվում են անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կողոպուտի հանգամանքները պարզելու, նաեւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները ոստիկանության տեսանյութում`