Ոստիկանությունը բացահայտել է նոյեմբերի 19-ին Վանաձորում կատարված սպանությունը:
33-ամյա Վոլոդյա Քոչինյանը արդեն մահացած հիվանդանոց էր տեղափոխվել Քիմպրոմ գործարանի հարակից տարածքից:
Պարզվել է, որ դեպքից առաջ տեղի է ունեցել վիճաբանություն, վեճի մասնակիցները միմյանց քաշքշել, հայհոյել էին, որի ընթացքում էլ Վոլոդյա Քոչինյանը դանակահարվել է: Սպանվածը եւ կասկածյալը նախնական տվյալներով միմյանց չեն ճանաչել, առնչվել են դեպքի օրը: Ըստ տեղեկությունների վեճն առաջացել է բակում միմյանց երկար նայելուց, որից հետո ադեն այլ մասնակիցներով հանդիպել էինՎանաձորի Քիմպրոմի տարածքում, որտեղ էլ Քոչինյանը դանակահարվել է:
Նոյեմբերի 24-ին սպանության մեջ կասկածվող 24-ամյա Սերիկ Կիրակոսյանը բերման է ենթարկվել եւ կալանավորվել:
Հետախուզական միջոցառումները, քննչական գործողությունները շարունակվում են`
հանցագործության գործիքը հայտնաբերելու եւ դեպքի մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում`











