Նոյեմբերի լույս 19-ի գիշերը Վանաձոր ԲԿ  էր տեղափոխվել 33-ամյա  Վոլոդյա Քոչինյանը։

Հիվանդանոցից Վանաձորի Տարոնի բաժին ահազանգել էին, որ Քոչինյանը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած, իսկ որովայնի շրջանում ծակած-կտրած վերքով։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի Տարոնի բաժնի քրեական հետախույզներին հաջողվել էր պարզել, որ Քոչինյանը հիվանդանոց էր տեղափոխվել «Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի տարածքից։

Ոստիկանության փոխանցմամբ, դեպքին հաջորդել էր վիճաբանություն, որին մասնակցել էին 7 հոգի։ Նրանք քաշքշել, հայհոյել եւ հարվածել են միմյանց, որի ժամանակ էլ Վոլոդյա Քոչինյանը դանակահարվել էր։ Ձեռնարկված հետախուզական եւ բացատրական միջոցառումների արդյունքում ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել կասկածյալ Սենիկ Կիրակոսյան։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որոշվել է կասկածյալին ներգրավել որպես մեղադրյալ։ Նոյեմբերի 21-ին Կիրակոսյանը կալանավորվել եւ տեղափոխվել է ՔԿՀ։ Քննությունը շարունակվում է հանցագործության գործիքի հայտնաբերման եւ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով։