Ոստիկանության Արարատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (հոդված 112․Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հետախուզվում է Արամ Մաթեւոսյանը։ Արարատի բնակիչ 46-ամյա Մաթեւոսյանի գտնվելու վայրի մասին  տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել  1-02, (010) 59 06 31 հեռախոսահամարներով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։