Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, միջադեպ տեղի ունեցավ ամբաստանյալներ Գեւորգ Սաֆարյանի եւ Հովհաննես Պետրոսյանի միջեւ:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալների միջեւ վիճաբանություն սկսվեց, երբ Հովհաննես Պետրոսյանի հարցաքննության ժամանակ նրան հարց ուղղեց Գեւորգ Սաֆարյանը:

«Ասում եք՝ մեզ միավորում էր հայրենասիրությունը, հիմա հարց. հայրենասիրական պոռթկո՞ւմ էր Ձեզ մոտ դավաճանական գործողություններ անելը կամ գործ սարքելը հայրենիքի հերոսի վրա»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հարցը հանեց, ինչից հետո վիճաբանություն եւ լեզվակռիվ սկսվեց երկու ամբաստանյալների միջեւ:

«Վիժվածք, գործ ես սարքում ազգի հերոսի գլխին»,- Պետրոսյանին դիմեց Գեւորգ Սաֆարյանը:

«Ո՞վ ա է ասում, որ ազգի հերոս ա... լակոտ, չափդ ճանաչի, արա»,- ի պատասխան ասաց Հովհաննես Պետրոսյանը:

Դատարանը սանկցիա կիրառեց ամբաստանյալների նկատմամբ նախազգուշացման տեսքով:

Նշենք, որ այսօր սկսվել է ամբաստանյալների հարցաքննությունը: Առաջինը հարցաքննվել է Հրայր Թոփչյանը, ներկայումս Հովհաննես Պետրոսյանն է հարցաքննվում: