Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սարի թաղում նոյեմբերի 30-ին տեղի ունեցած սպանությունից:

64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանելու կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա Օնիկ Մկրտչյանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ 27-ամյա երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մեղադրյալը ցուցմունք է տվել դեպքի շուրջ, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։

Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։