Կիրակի  Ֆլորիդա նահանգի Ֆորթ Մայերս քաղաքի Edison Mall առեւտրային կենտրոնի այցելուները  հերթական ծեծկռտուքի ականատեսն են դարձել, հայտնում է USA.one-ն:

Ծեծկռտուքի մասնակիցները կանայք էին, ընդ որում՝ նրանից մեկը փոքր երեխայի հետ էր:

Ականատեսներից մեկը ծեծկռտուքի տեսահոլովակը տեղադրել էր ֆեյբուքում, ապա հեռացրել այն, սակայն 10News հեռուստաալիքը տեսանյութը հրապարակելու թույլտվություն էր ստացել՝ առանց նշելու տեսանկարահանողի անունը:

Տեսանյությում Victoria's Secret խանութի մոտ հավաքված մի խումբ կանայք ծեծում են միմյանց: Հանկարծ  փոքր երեխայի հետ մեկ այլ կին է  միանում  ծեծկռտուքին: Քունգ ֆուի հնարքով նա ոտքի հարված է հասցնում կանանցից մեկի դեմքին։

News-Press պարբերականին  ոստիկանները պատմել են, որ նրանք ահազանգով գնացել են  դեպքի վայր, բայց «մարտի» մասնակիցները հեռացել էին այնտեղից։

Հաղորդվում է նաեւ, որ Lee County շրջանի  շերիֆի օգնականի կինը՝ Լինդա Դեվերսո Պակուլիսը, ով աչքի էր ընկել ֆեյսբուքյան հրապարակման տակ ռասիստական մեկնաբանություններով, հայտարարել է, որ իր էջը  ենթարկվել է հարձակման, որի մասին նա հայտնել է սոցիալական ցանցին։