Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ 41 շենքի հինգերորդ հարկի բնակարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին Վանաձորից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Դեպքի վայր են ժամանել 2 մարտական հաշվարկ։ Բնակարանն ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել։ Դեպքի պահին բնակարանում ոչ ոք չի եղել։ Հրդեհն այս պահի դրությամբ մարված է։
NEWS.am-ի թղթակիցը հաղորրդում է նաեւ, որ հրդեհաշիջման ժամանակ օգտագործված ջուրը ամբողջությամբ լցվել է ներքեւի հարկերի բնակարաններ՝ տանտերերին պատճառելով լուրջ վնաս։
Դեպքի վայրում այս պահին ծառայություն են իրականացնում Լոռու փրկարարները, ոստիկանները եւ մի շարք այլ կառույցների աշխատակիցներ։













