Վիետնամի Ֆուհտո նահանգում հսկայական կոբրան փակել է ավտոճանապարհը: Տեսանյութը հրապարակվել է ViralHog-ի YouTube ալիքում:

Տեսանյութում երեւում է, որ մի քանի մեքենա կանգնել է այն պատճառով, որ օձը հայտնվել է երթեւեկելի մասում: Սկզբում վարորդները փորձել են տեղաշարժել կոբրային՝ քաշելով նրա պոչից: Ի վերջո նրանք ձեռքերի վրա են վերցրել օձին եւ հեռացրել ճանապարհից:

 Ալիքի հետեւորդները ենթադրել են, որ տղամադրիկ ուտեստներում կօգտագործեն կոբրային, քանի որ կոբրայից ճաշատեսակները շատ տարածված են Վիետնամում: