Ավստրալիայի Ադելաիդա քաղաքից ոչ հեռու ձկնորսները ձկանը տեսնելով՝ պատահաբար գայթակղել են մեծ սպիտակ շնաձկանը, հայտնում է Daily Mail-ը:

Երեք ընկեր ծով են դուրս եկել ոչ մեծ նավակով, որ ծածան որսան: Նրանք ափից 6 կմ հեռացել են եւ ծովն էին նետում գարու հատիկներ: Ի զարմանս նրանց՝ խայծը հետաքրքրել է ոչ թե ծածաններին, այլ հսկա շնաձկանը:

Ձկնորսները նշում են, որ գիշատիչ ձկան չափերը համադրելի էին իրենց նավակին, որի երկարությունը 6 մետր է: Հանդիպումը բարեհաջող ավարտ է ունեցել, շնաձուկը չի հարձակվել:

Մեծ սպիտակ շնաձուկը աշխարհի ամենախոշոր գիշատիչ ձկներից է: Այս տեսակի ներկայացուցիչները միջինը հասնում են 4,6-4,8 մետրի: 6 մետր երկարությամբ առանձնյակները շատ հազվադեպ են: Համարվում են մարդու համար շնաձկների առավել վտանգավոր տեսակը: