Թուրքիայի մի շարք քաղաքներում կանայք մարտի 8 -ի առթիվ փողոց են դուրս եկել հանուն հավասար իրավունքների։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում մարտի 8-ի հետ կապված կանանց ցույցերը խիստ ճնշվել են ոստիկանների կողմից։

Նշվում է, որ հատկապես Անկարա եւ Չորլու քաղաքներում ոստիկանները հարձակվել են կանանց վրա, ծեծի ենթարկել եւ ձերբակալել։