Միայն 2017 թվականին 281 ստարտափ հավաստագիր է ստացել. դրանցից շատերն այսօր ակտիվ գործում են, ընդլայնվում ու իրենց պրոդուկտներն ու ծառայություններն առաջարկում ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային շուկայում։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ Անցած տարվանից հավաստագրի տրամադրման գործառույթն անցել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։

Նշենք, որ «ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի վերջին: Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կարող են օգտվել հարկային արտոնություններից:

«Մենք այցելել ենք տարբեր տարիներին հավաստագիր ստացած մի քանի ընկերություններ, խոսել հիմնադիրների հետ, ծանոթացել նրանց աշխատանքին։

Անդրադարձել ենք նաեւ հարկային արտոնություններին, եւ թե ինչպիսի ազդեցություն են թողնում դրանք բիզնեսի վրա:

Ընկերությունների տնօրենների խոսքով՝ հավաստագրի ստացման պահից սկսած՝ իրենք 5 տարի շարունակ հնարավորություն ունեն ստացված շահույթը նորից վերադարձնել ընկերություն՝ որպես ներդրում՝ ընդլայնելով թիմն ու զարգացնելով առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները։

Ցածր եկամտահարկն էլ հնարավորություն է տալիս աշխատակիցներին առաջարկել բարձր աշխատավարձ` դրանով մրցունակ դառնալով աշխատաշուկայում»,-ասված է հաղորդագրության մեջ: