ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ որպես առաջին դեմք՝ որոշել են ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Կարեն Կարապետյանին կանչեցին՝ խոստանալով հետագայում վարչապետի պաշտոն, բայց հիմա նա խաբված վիճակում է հայտնվել, Սարոյանն արձագանքել է. «Իսկ ի՞նչ գիտես, որ սկզբից էլ սենց պայմանավորված չեն եղել»։
Ինչ վերաբերում է Կարապետյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է շարունակել վարչապետ աշխատել, Սարոյանն ասել է. «Հիմա որ փոխվարչապետ աշխատեց, նույն բանը չի՞... Տեսնում եք՝ հայ ազգի մեջ տենց լավ մարդիկ կան, ում համար պաշտոնը կարեւոր չի, կարեւորը հայ ազգի համար լավ բան անելն է»։











