Հայաստանի ԱԺ-ում այսօր՝ ապրիլի 11-ին շարունակվում են հերթական քառօրյա նիստերը:
Նշենք, որ Ազգային ժողովի ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 6 հարց, այդ թվում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագիծը քննարկվել է երեկվա նիստում, այսօր տեղի կունենա քվեարկությունը:
Նիստերի օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերը,
- «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում:











