Երեւանի Մաշտոցի պողոտայում այս պահին լարված իրավիճակ է (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանության աշխատակիցները մեքենաներից արագ իջնելով վազել են դեպի Մաշտոցի պողոտայով երթ իրականացնող ցուցարարների հետեւից եւ սկսել բերման ենթարկել նրանց: Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ցուցարարներին: Ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաեւ մեր թղթակցին, սակայն, տեսնելով, որ լրագրող է, բերման չեն ենթարկել:
Նշենք, որ Երեւանում մռայլ եղանակ է, որոշ վայրերում անձրեւ է սկսվել:











