Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվել է «Իմ Քայլը» նախաձեռնության հանրահավաքը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մարդիկ արդեն հեռանում են հրապարակից։

Նշենք, որ այսօր երթ տեղի չի ունեցել, փոխարենը համերգ է եղել։

Իսկ վաղը՝ ապրիլի 21-ին քայլարշավը մեկնարկելու է Էրեբունի վարչական շրջանից։ Կոնկրետ վայրը, սակայն, Փաշինյանը չասաց, հորդորեց հետեւել իր ուղիղ եթերներին:

«Էրեբունիում ինչքան փողոց կա, կամաց-կամաց, գյոզերով հավաքվում ենք, ու հերթական հուժկու երթը անում»,- ասել է նա եւ հավելել, որ նույն ժամին սկսվելու են նաեւ Երեւանի մյուս մասերում, հանրապետության մարզերում քաղաքացիական անհնազանդության բուռն գործողությունները. «Որպեսզի բանակցային պրոցեսում մեր դիրքերը լինեն առավել ամուր»։