Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման մասին համատեղ հռչակագիրը ստորագրելուց առաջ գրկախառնվել են, հայտնում է The Guardian-ը:

Նշվում է, որ գրկախառնությունը «ջերմ» էր:

Երկու Կորեաների առաջնորդները խոստացել են, որ իրենց երկրների միջեւ այլեւս պատերազմ չի լինի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ղեկավարները հանդիպել են սահմանային Փհանմունջոմում: Կիմ Չեն Ընը 65 տարում Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդն է, որ այցելում է հարեւան երկիր: