Ավարտվեց Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ընի եւ ԿԺԴՀ-ի նախագահ Կին Չեն Ընի մասնակցությամբ վերջին տասնյամյակի առաջին միջկորեական գագաթնաժողով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Միջոցառումը եզրափակվեց գունագեղ երաժշտական-լուսային շոույով, որը ցուցադրվում էր Խաղաղության տան ճակատային հատվածի վրա եւ հանդիսատեսին պատմում էր Կորեական թերակղզու անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Երկու երկրների ղեկավարներն իրենց կանանց ուղեկցությամբ մեծ հետաքրքրությամբ դիտում էին ցուցադրությունը, կարծիքներ փոխանակում:

Շոուի ավարտից հետո Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը միմյանց ձեքերը սեղմած մի քանի րոպե կանգնել են իրար կողքի: Կլոր սեղանի շուրջ նստած՝ Փհենյանից պատվիրակության անդամները հարավկորեացի գործընկերների հետ միասին դիտել են երաժիշտների ելույթները:

Ընդունելությանը ներկա էր նաեւ Կիմ Չեն Ընի կինը՝ նախկին հայտնի երգչուհի Լի Սոլ Չուն: