Նյու Յորքի օդանավակայանում ոստիկանությունը մի ամբողջ շաբաթ հետապնդել է կատվին: Կենդանին փախել էր ուղեւորներից մեկի մոտից, հաղորդում է New York Daily News-ը:

Դեպի Չինաստան չվերթի գրանցման ժամանակ Պեպերը փախել էր իր տիրուհուց, որը ստիպված էր առանց կատվի թռչել:

Օդանավակայանի ոստիկանությունը Twitter-ում մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ տեղեկացնում էր կատվին բռնելու անհաջողությունների եւ հաջողությունների մասին:

Շաբաթ՝ ապրիլի 28-ին, ոստիկանությանն օգնության է եկել Ջերսի Սիթի քաղաքի բնակչուհի Նուան Տանը, որը ճանաչել է Պեպերի տիրուհուն: Նա ժամանել է օդանավակայան եւ կատվին կանչել է իր չինական անունով՝ Դայ Մեն: Լսելով ծանոթ ձայնը, կատուն դուրս է եկել: Այժմ Տանը պատրաստվում է Պեպերին տանել իր տիրուհու մոտ, հաղորդում է Lenta-ն: