Վրաստանին մատակարարված հակատանկային Javelin հրթիռային համալիրի առաջին հանրային ցուցադրությունը տեղի է ունեցել Վազիանի ռազմական ավանում Վրաստանի զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակում, փոխանցում է «Նովոստի Գրուզիի»–ն։
Ցուցադրությանն այցելել է Վրաստանի ղեկավարությունը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվլիլիի գլխավորությամբ։
Տոնի առնչությամբ վրացական խաղաղապահները Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում առաջին լայնամասշտաբ վարժանքն է իրականացրել։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Այս տարի վրացական բանակի տոնին կներկայացվի առաջին վրացական ստորաբաժանումը, որը Վրաստանի պաշտպանության պատրաստականության ծրագրերի (GDRP) շրջանակներում մայիսից կսկսի լայնամասշտաբ վարժանքները։
GDPR–ն Վրաստանի եւ ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությունների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր է, որի շրջանակներում 9 վրացական գումարտակ կմարզվեն ամերիկյան հրահանգիչների կողմից 3 տարվա ընթացքում։
Javelin–ը ԱՄՆ պետդեպարտամենտը 2017թ. նոյեմբերին հավանություն էր տվել Վրաստանին 75 մլն դոլարի հրթիռային համալիրներ վաճառելուն։











