Էջմիածնի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստ:  Օրակագում է ներառված նաեւ  Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ այժմ կալանքի տակ գտնվող  Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Հիշեցնենք, որ  ԵԿՄ նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք, թանկարժեք մեքենաներ։ Մանվել կալանավորվել է:

ԱԺ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը,  այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկել նրան անձեռնմխելիությունից։

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանին զրկում են կոչումից. Էջմիածինը շունչը պահած սպասում է