ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 26-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 20-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, ընդգրկված ք  «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը:

Կառավարության օրակարգում է նաեւ Արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու հարցը, որպեսզի իրականացվի ՄԻԵԴ-ի որոշումը եւ «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով քաղաքացուն վճարվի 12 200 եվրո:

Կառավարությունն այսօր կորոշի, որ հոկտեմբերի 21-ին տեղի կունենան Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարի եւ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ:

Կառավարության օրակարգում է նաեւ «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն տրամադրելու, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցերը: