ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի օրենսդրական ժողովի պատգամավոր Ջեյսոն Սփենսերը հրաժարական է տվել այն բանից հետո երբ նրան սկսել են ծաղրել բրիտանացի կոմիկ Սաշա Բարոն Կոենի շոուին մասնակցելուց հետո, որտեղ նա իջեցրել է տաբատը եւ սկսել չափազանց վիրավորական ռասիստական արտահայտություններ բղավել, հաղորդում է BBC-ն:
«Ով է Ամերիկան» (Who Is America?) շոուի վերջին հատվածը, որտեղ հանրապետական Ջեյսոն Սփենսերի մասնակցությամբ դրվագն էր, եթեր է հեռարձակվել կիրակի:
Ջորջիա նահանգի օրենսդրական ժողովի խոսնակի աշխատակազը Washington Post-ին հաստատել է, որ Ջեյսոն Սփենսերը հրաժարական է տվել եւ հուլիսի 31-ից կհեռանա պաշտոնից:











