2003 թվականին Աշոտ Արսենյանը (ներկայումս ԱԺ պատգամավոր է-խմբ) մահափորձ է կատարել իմ դեմ։ Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց հայ գործարարներից մեկը՝ Մուրադ Մուրադյանը:
«Ես իմ երկրում ուզեցել եմ մեծ գործ դնել, ընկերության անունը եղել է «ՄԱԿ», այսինք Մուրադ, Աշոտ, Կորյուն։ Աշոտը՝ Աշոտ Արսենյանն է «Ջերմուկ Գրուպ»–ի ղեկավարը։ Գնել ենք «Բոլիտ» գործարանը, Ավստրիայից բերել եմ հոսքագիծ ու մի օր Աշոտը հոսքագիծը վերցնում ու վաճառում է։ Բացի դրանից, առել ենք շինտրեստ Ջերմուկում, նաեւ Արենի գինու գործարանը առել եմ իմ անունով։ 1997 թվականին ինձ կանչել են 6-րդ վարչություն, որտեղ 3 օր ծեծել են, որ պիտի ամեն ինչ թողեմ ու դուրս գամ։ Ինձ ասեցին քեզ բռնելու ենք կամ խփելու ենք, Հայաստանից դուրս արի»,–նշեց գործարարը:
Գործարարը հայտարարեց, որ Աշոտ Արսենյանի կողմից իր նկատմամբ մահափորձ է կատարվել. «2003 թվականին իմ նկատմամբ մահափորձ է իրականացվել, ինձ 4 փամփուշտ է կպել: Ապացույցներ շատ չկան, բայց հստակ կարող եմ ասել, որ ինձ վրա մահափորձն ուղարկել է Աշոտ Արսենյանը»։
Գործարարը նաեւ ասաց, որ պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավաստիացրեց, որ ոչ մի խոչընդոտ չկա, որ գործարարի ներկայացրած պատմությունը կեռ առ կետ հետաքննվի եւ ճշմարտությանը տրվի գնահատական:
«Եթե պարզվեց այն, ինչ ասում եք այդ շրջանակում է, մենք իրար հետ կվերադառնանք Երեւան։ Փաստերը պետք է ստուգել»,- ասաց վարչապետը։











