Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 159 մարդու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հայտնել էինք 153 զոհի եւ 332 անհետ կորածի մասին։

Ֆուեգո հրաբխի հզոր ժայթքումը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Այս ողբերգությունը առնչվել է երկրի 16,6 միլիոն բնակչից 1,7 միլիոնին։