Տաքսիների վարորդները Բարսելոնում անժամկետ գործադուլ են սկսել Uber եւ Cabify մասնավոր ուղեւորափոխադրման օնլայն ծառայությունների գործունեության դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Օդանավակայանների պետական վարչությունում ուղեւորներին, որոնք պետք է հասնեն օդանավակայան կամ օդակավայանից հասնեն քաղաք, խորհուրդ են տվել օգտվել մետրոյից։

Նշենք, որ տաքսիների վարորդները արդեն բողոքի ակցիաներ են անցկացրել չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։ Այն բանից հետո, երբ գործադուլի մասնակիցները տեղեկացել են, որ Uber եւ Cabify օնլայն ծառայությունների գործունեությունը սահմանափակող կանոնակարգը գործի չի դրվել, որոշել են վերսկսել գործադուլը։