Դերասան եւ Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ոչնչացրել է լիմուզինը՝  տանկով դրա վրայով անցնելով։ Make It ծրագրի համար նկարահանված կադրերը հրապարակվել են CNBC հեռուստաալիքի YouTube-ի ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տեսանյութում Շվարցենեգերը եւ հաղորդավար Ջեյ Լենոն դերասանին պատկանող M47 Patton II տանկով, որի քաշը շուրջ 50 տոննա է, անցնում են 9 մետր երկարությամբ Lincoln TownCar լիմուզինի վրայով։

«Ինչ կցանկանայիր ճզմել»,-հարցրել է հաղորդավարը դերասանին։

«Այն ամենը, ինչ կգտնենք»,-պատասխանել է նա։