Սաութհեմփթոնի բնակչուհին տանը հսկայական սողացող պոչավոր «երշիկ» է հայտնաբերել։ Նա տեսանյութը հրապարակել է համացանցում, որպեսզի օգտատերերը պարզաբանեն, թե դա ինչ արարած է, փոխանցում է Lenta.ru.-ն։

Տանտիրուհու խոսքով՝ այդ արարածի երկարությունը հասել է 13 սանտիմետրի․ «Ավելի զզվելի բան ես երբեք չեմ տեսել»,-հայտնել է նա The Daily Mirror-ին։

Մեկնաբանություններում շատերը հայտարարել են, որ դա բզզան ճանճի թրթուր է, սակայն սովորաբար նրանց երկարությունը չի գերազանցում 3 սանտիմետրը։ Ոմանք ենթադրել են, որ դա մուտանտ է։

Հիմնականում օգտատերերի միջև սողացող հրեշին ֆանտաստիկ ֆիլմերի կերպարների հետ համեմատելու մրցակցություն է ծավալվել։