Արգենտինայում 170 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենան կոտրել է պատնեշը եւ ցած թռել երկհարկ էստակադից, հայտնում է տեղական Todo Noticias պարբերականը:
Պարբերականը նշում է, որ մեքենան վարել է 19-ամյա պատանի: Ենթադրաբար, նա կորցրել է մեքենայի կառավարումը:
Պարզվել է նաեւ, որ մեքենայի հաշվին արագության գերազանցման համար 6 տուգանք կա, իսկ այն պատկանում է վարորդի խորթ հորը:
Բարեբախտաբար, պատանին ողջ է մնացել, սակայն բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Վթարի հետեւանքով այլ տուժողներ չկան:











