Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն շարունակում է իր ոչ միանշանակ արարքներով զարմացնել համաշխարհային հանրությանը: Այսպես՝ հուլիսի 30-ին նրա կարգադրությամբ բուլդոզերներով եւ էքսկավատորներով ոչնչացվել են առգարվված տասնյակ շքեղ ավտոմեքենաներ եւ մոտոցիկլետներ, փոխանցում է Vesti-ն: 

Դուտերտեն իր թիմով անձամբ ներկա է եղել միջոցառմանը եւ վերահսկել լյուքսային տրանսպորտի ոչնչացման ընթացքին: Ընդհանուր մոտ 6,5 մլն դոլար գումարի Lamborghini, Porsche, Mercedez լոգոտիպով 68 ավտոմեքենաներ, ինչպես նաեւ 8 մոտոցիկլետներ, այդ թվում՝ հանրահայտ Harley Davidson-ները ճզմվել են:

Տեղի ունեցածը մեկնաբանելով՝ Դուտերտեն հայտնել է, որ առգրաված տրանսպորտի ոչնչացումը ազդակ է ավտոարտադրողներին, որ պետք է մտածեն իրենց արտադրանքը պաշտոնապես իր երկիր մատակարարելու մասին՝ համապատասխան կերպով հավաստագրելով, ինչպես նաեւ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու մասատուրքերը: